Թրամփի կողմնակիցների համաժողովում տեսանյութ է ցուցադրվել, թե ինչպես է նա «կոտորում կեղծ ԶԼՄ-ներին»

21:58   14 Հոկտեմբեր 2019    322

ԱՄՆ նախագահի մասնակցությամբ դաժան կադրեր պարունակող տեսանյութ է ցուցադրվել նրա կողմնակիցներին Մայամիի նախագահական հանգստավայրում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, տեսանյութում պատկերվում է, թե ինչպես է Թրամփը «կոտորում մի խումբ լրագրողների և իր քաղաքական հակառակորդներին այսպես կոչված՝ «կեղծ լուրերի եկեղեցում»», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մտահոգություն առաջացրած տեսանյութը ցուցադրվել է Trump National Doral համալիրում անցյալ շաբաթ, երբ իր եռօրյա համաժողովն էր անցկացնում նախագահին աջակցող American Priority կազմակերպությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Սպիտակ տան նախկին մամլո քարտուղար Սառա Սանդերսը, նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴիՍենթիսը:

Նշվում է, որ Սանդերսը հայտարարել է, որ նման տեսանյութ միջոցառման ժամանակ չի տեսել:

Տվյալ տեսանյութում, որը «Քինգսման. Գաղտնի ծառայություն» ֆիլմից հատվածի վերափոխված տարբերակն է, որպես «կեղծ լուրերի երեկղեցու» ծխականներ ներկայացված են NBC, Huffington Post, Politico, Vox, Vice News, The Hill, BuzzFeed News ԶԼՄ-ները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները