Եղիսաբեթ II-ը խորհրդարանում ելույթի ժամանակ հրաժարվել է թագից

22:06   14 Հոկտեմբեր 2019    248

Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բացման արարողության ժամանակ Բրիտանական կայսրության թագը չի դրել։

Թագուհին արարողությանը եկել է համապատասխան հագնված եւ բոլոր արարողակարգերը պահպանելով, սակայն առաջին անգամ նա գերադասել է մեծ թագի փոխարեն թեթեւ միապետական գլխարկ կրել։ Եղիսաբեթ II-ի ընտրությունը կանգ է առել Գեորգ IV-ի տիարայի վրա, որը ստեղծվել է 1821թ․, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նման որոշումը պատճառ է դարձել այնպիսի խոսակցությունների, թե իբր թագուհու համար իր պատկառելի տարիքում այլեւս թագը, որ կշռում է մեկ կիլոգրամից ավելի, ծանր է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները