Ս. Արաբիան մտադիր է Ռուսաստանից С 400 համակարգեր գնել

09:44   15 Հոկտեմբեր 2019    317

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը քննարկել են երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Պեսկովի՝ երկրները մտադիր են առաջիկայում իրականացնել Սաուդյան Արաբիա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ծրագիրը: Նա չի բացահայտել քննարկման մանրամասները՝ նշելով, որ դեռևս կոնկրետ ասելիք չկա: Պեսկովը հավելել է, որ պետությունները կշարունակեն համագործակցությունն այս ոլորտում:

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը 2007 թվականից ի վեր առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նավթի գների կայունացմանն ուղղված քայլերը, իրավիճակը Սիրիայում և Պարսից ծոցի տարածաշրջանում, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները