Էկվադորում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, 1340 մարդ տուժել է

10:07   15 Հոկտեմբեր 2019    268

Էկվադորում հակակառավարական ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 1340 մարդ տուժել է:

Այս մասին ասված է մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են 1192 մարդու:

Էկվադորում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին, ինչի արդյունքում վառելիքի գինը զգալիորեն բարձրացել է:

Հոկտեմբերի 3-ին ակցիաների պատճառով նախագահը ստիպված է եղել արտակարգ դրություն մտցնել: Հոկտեմբերի 12-ին էլ նախագահը համաձայնել է վերանայել վառելիքի սուբսիդիաների հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները