Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել Է 67-ի

10:16   15 Հոկտեմբեր 2019    272

«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը, որը անցած հանգստյան օրերին մոլեգնել Է Ճապոնիայում, հասել Է 67-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Տարերքն առավել մեծ թվով կյանքեր Է խլել Ֆուկուսիմա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրայում: Ամբողջ երկրում տուժածների թվաքանակը գերազանցել Է 200-ը, եւս մոտավորապես 10 մարդ անհայտ կորած Է համարվում:

Ինչպես հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հարվածին ենթարկված շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքները, կատարվում են որոնողափրկարարական գործողություններ:

Ընդամենն այդ աշխատանքներում գործի են դրված շուրջ 11 հազար մարդ, ներառյալ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները: Ներկայում առանց Էլեկտրականության Է մնում մոտավորապես 34 հազար բնակարան ու տուն, 130 հազար բնակարաններ զրկված են ջրամատակարարումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները