Մեքսիկայում զինված գրոհայինների հարձակման հետևանքով 14 ոստիկան է զոհվել

10:42   15 Հոկտեմբեր 2019    291

Մեքսիկայի Միչոական նահանգում զինված գրոհայինների հարձակման հետևանքով 14 ոստիկան է զոհվել, գրում է Hayatsk.info-ն` հղում անելով Մեքսիկայի Ազգային անվտանգության նախարարության հայտարարությանը:

Նշվում է, որ ոստիկանների խումբն Ագիլիլյա բնակավայրի մոտ ծառայողական պարտականությունները կատարելիս հանկարծակիորեն հարձակման է ենթարկվել: Կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են եղել:

Մեքսիկայի Ազգային անվտանգության նախարարությունը դատապարտել է հարձակման միջադեպը` հայտարարելով, որ անմիջական կապ է պահպանելու տեղական ոստիկանության հետ` հարձակում գործած անձանց ձերբակալության հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ըստ տեղական ԶԼՄ-ների տվյալների` զինյալները կարող են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորման ներկայացուցիչներ լինել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նշված խմբավորումներից մեկի անդամները կրակել և կամրջից կախել են 19 անձի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները