ՌԴ ոստիկանությունը լայնածավալ խուզարկումներ է սկսել Նավալնու մարզային շտաբներում

10:50   15 Հոկտեմբեր 2019    276

Հոկտեմբերի 15-ի առավոտյան ՌԴ իրավապահ մարմինները մի շարք քաղաքներում խուզարկություններ են սկսել ռուս ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու շտաբների ակտիվիստների նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:

Խուզարկություններ են կատարվում Ուֆայում, Սամարայում, Սարատովում, Եկատերինբուրգում, Յարոսլավլում, Չելյաբինսկում, Կրասնոդարում, Բիյսկում, Նովոկուզնեցկում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում, այլ քաղաքներում:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախագահ Իվան Ժդանովը տեղեկացրել է, որ խուզարկություններ են տեղի ունեցել Բելգորոդում, Իժեվսկում, Վորոնեժում, Կեմերովոյում, Չեբոկսարիում և Ստավրոպոլում: Մի քանի ակտիվիստների, մասնավորապես՝ Եկատերինբուրգից և Չելյաբինսկից, խուզարկության արդյունքում տարել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Գործը կապված է հիմնադրամի՝ փողերի լվացման մեղադրանքի հետ:

Սեպտեմբերի 12-ին այս գործի քննության շրջանակում ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Նավալնիի՝ 41 քաղաքներում գտնվող գրասենյակներում:

Հոկտեմբերի սկզբին ՌԴ արդարադատության նախարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ներառել է արտասահմանյան լրտեսների ցանկում՝ հայտարարելով, որ այն արտասահմանյան ֆինանսավորում է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները