Ովքեր են ավտոարդյունաբերության ներդրում կատարած ամենահարուստ գործարարները․ Bloomberg

11:16   15 Հոկտեմբեր 2019    279

Ամերիկյան Bloomberg պարբերականը կազմել է վարկանիշային աղյուսակ, թե ովքեր են ավտոարդյունաբերության մեջ ներդրում կատարած ամենահարուստ բիզնեսմենները։

Եվ այսպես, առաջին տեղում Բիլ Գեյթսն է։ AutoNation-եւմ նա ներդրել է մոտ 915 միլիոն դոլար, իր ունեցվածքի մոտ 1 տոկոսը։

Երկրորդ տեղում Լարի Էլիսոնն է, ով Tesla Inc-ում ներդրել է մոտ 731 միլիոն դոլարից մինչեւ 1 միլիարդ դոլարի գումար, որը կազմում է նրա ունեցվածքի 1,3 տոկոսը։ Եռյակը եզրափակում է Իլոն Մասկը, ով իր իսկ «Տեսլայում» ներդրել է 8,3 միլիարդ դոլար, կամ իր ունեցվածքի մոտ 8,5 տոկոսը։

Ապա գալիս է շինարարական մագնատ Պալոնջի Միստրին, ում պատկանում է Tata Motors Ltd-ը, որի արժեքը կազմում է 302 միլիոն դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները