Ոստիկանը սեւամորթ կնոջը գնդակահարել է նրա իսկ տանը

11:25   15 Հոկտեմբեր 2019    286

ԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանները ժամանել են հարեւանի ահազանգով, պարզելու համար, թե ինչու է հարեւան տան դուռը մինչեւ վերջ բաց, ու երբ լուսամուտից տեսել են տանտիրուհուն, որ սեւամորթ կին էր, գնդակահարել են նրան։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Գնդակահարողը եղել է սպիտակամորթ ոստիկան։ Նման միջադեպերը հաճախ ԱՄՆ-ում բողոքի լայնածավալ ակցիաներ են հարուցում։

Ոստիկանը հեռացվել է ծառայությունից, մինչեւ դեպքի քննության ավարտը։ New York Times-ը մանրամասնում է, որ սեւամորթ կինը տեղում մահացել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները