ԵՄ-ն դիտարկում Է Brexit-ի շուրջ արտահերթ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը. BBC

11:51   15 Հոկտեմբեր 2019    374

Եվրամիությունը կարող Է հոկտեմբերի վերջին արտահերթ գագաթնաժողով գումարել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան: «Վերսկսվել են լուրերը Brexit-ի շուրջ նոր գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ, հնարավոր Է՝ այս ամսվա վերջին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ինչպես նշում Է BBC-ն, սպասվում Է, որ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով, որը կկայանա հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում, կարող Է հայտարարություն արվել Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններում մեծ առաջընթացի, սակայն գործարքի քննարկումը շարունակելու անհրաժեշտության մասին:

Առաջիկա հանդիպման ընթացքում մասնակիցները, հավանաբար, կքննարկեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ինչպես նաեւ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ստեղծված իրադրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները