Տղամարդը սպանել է իր չորս հարեւաններին

12:17   15 Հոկտեմբեր 2019    242

Չիկագոյում տղամարդը սպանել է իր չորս հարեւաններին, ովքեր ընթրիքի սեղանի շուրջ են եղել նստած։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN –ը։ Ենթադրյալ մարդասպանը 67 տարեկան թոշակառու է։ Նա մտել է հարեւանի տուն եւ կրակ բացել ճաշասենյակում ընթրիքի նստած չորս հարեւանների վրա։

Ապա բարձրացել է երկրորդ հարկ ու կրակել այնտեղ գտնվող հարեւանի կնոջ վրա, ում կյանքը հնարավոր է եղել փրկել։ Թոշակառուն ձերբակալված է։ Մյուս հարեւանները իրավապահներին պատմել են, որ ենթադրյալ հանցագործը եղել է պոռթկուն բնավորության տեր անձնավորություն եւ այն ընտանիքի հետ, ում տուն մտել ու հրազենային կրակ է բացել, ունեցել է լարված հարաբերություններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիկագո  


Վերնագիրի այլ պիտակները