Geely-ն լիովին բացահայտել է Icon նոր քրոսովերը

12:39   15 Հոկտեմբեր 2019    252

Այս տարվա նոյեմբերին չինական Geely-ն կսկսի նոր մոդել՝ Icon քրոսովեր վաճառել։

Սեպտեմբերի վերջին ընկերությունը հրապարակել էր նորույթի արտաքին տեսքի առաջին լուսանկարը, այժմ տարածվել են դրա ներքին հարդարանքի լուսանկարները։ Այսպիսով, մոդելի դիզայնն ամբողջովին բացահայտվել է եւ այլեւս գաղտնիք չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ներսից, ինչպես եւ դրսից, սերիական Icon-ի ոճը նույնանուն այն կոնցեպտի լուծումներով է, որ 2018թ․ ապրիլին ցուցադրվել էր Պեկինի ավտոսրահում։

Սալոնի առաջնային վահանակը հորիզոնական դիրքով է, ընդ որում վերին մասը վիզուալ չի ընդհատվում՝ սարքերի դիսփլեյներն ու մեդիահամակարգը կարծես միասին են։

Գունային ձեւավորման տեսակետից՝ սալոնում համադրվում են երեք երանգներ՝ մուգ մոխրագույն, բաց շագանակագույն եւ բաց մոխրագույն։ Եւս մեկ երանգ՝ բաց երկնագույն, լրացնում է ֆոնային լուսավորումը։ Թվային երկու դիսփլեյն էլ 10,25 դյույմ անկյունագիծ ունեն։

Ավտոմեքենան հագեցած է այնպիսի ոչ սովորական համակարգերով, ինչպիսին օդի որակի եւ իոնիզատորի վերահսկումն է։ Ֆիրմային Geely GKUI 19 մեդիահամակարգը ընդունում է ձայնային հրահանգներ։ Սալոնում մանր-մունր բաների համար ընդհանուր առմամբ 31 տեղ կա։ Բացի այդ, սմարթֆոնների անլար լիցքավորման հնարավորություն կա։

Icon-ի դիզայնը մշակվել է Geely-ի շանհայյան ստուդիայում, որը ղեկավարում է ֆրանսիական ծագումով անգլիացի Գայ Բերգոյնը, ով նախկինում աշխատել է Volvo Cars-ում եւ Renault-ում։

Սերիական Geely Icon-ի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը կազմում է 4350, 1810 եւ 1615 մմ, իսկ անվային բազան՝ 2640 մմ։ Մոդելը ստեղծվել է Volvo Cars-ի (այն 2010-ից մտնում է Geely-ի կազմի մեջ) մասնագետների հետ համատեղ։

Մինչեւ այս տարվա վերջը Geely Icon-ը կառաջարկվի Չինաստանում, սակայն այն նաեւ արտահանման համար կարտադրվի։ Չինաստանի սահմաններից դուրս ավտոմեքենան կվաճառվի 2020-ից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Geely  


Վերնագիրի այլ պիտակները