Ցուցարարները փակել են Բարսելոնայի օդանավակայան տանող ճանապարհն ու տերմինալներից մեկը
13:33
15 Հոկտեմբեր 2019
233
Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայանի մերձակայքում Կատալոնիայի անկախության կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունենում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հազարավոր մարդիկ արգելափակել են օդանավակայանի 1-ին տերմինալը, ևս մի քանի տասնյակն ակցիա են իրականացնում շենքի ներսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Բացի այդ, ցուցարարները փակել են օդանավակայանի ճանապարհը:
Ոստիկանները՝ պաշտպանիչ հանդերձանքով, մահակներ են գործի դրել՝ հեռացնելու ցուցարաներին տերմինալի տարածքից:
Այս պահի դրությամբ հետաձգվել է 24 չվերթ, քանի որ ուղևորները չեն կարողացել ժամանակին ինքնաթիռ նստել: