Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը ժամանել են Պակիստան

13:55   15 Հոկտեմբեր 2019    285

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ժամանել են Պակիստան, մի ճամփորդություն, որը բրիտանական ԶԼՄ-ները բնութագրում են որպես «ամենաբարդը և վտանգավորը» թագավորական զույգի միջազգային օրակարգում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը օդանավից իջել են Ռավալպինդի քաղաքի օդանավակայանում: Նրանց դիմավորել են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ և ազգային տարազով ներկայացած երեխաներ, որոնք ծաղկեփունջ են նվիրել Միդլթոնին:

Դքսուհին պակիստանյան այցի համար ընտրել էր նրբագեղ հանդերձ, որն իրենից ներկայացնում էր ավանդական պակիստանյան զգեստ՝ երկար վերնազգեստ և տաբատ: Հանդերձի հեղինակը բրիտանացի դիզայներ Քեթրին Ուոքերն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները