Շվեյցարական Քյուհների հիմնադրամի անդամների անունները հանվել են՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցանկից

09:15   15 Հոկտեմբեր 2019    160

Շվեյցարիայում գործող Քյուհների հիմնադրամը գրավոր խնդրանքով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ հիմնադրամի ղեկավար Լորա Քյուհների և կազմակերպության անդամներ Թիմ Բյուրգինիու Հիֆթ Դվամենի անունները՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անցանկալի անձանց ցանկից հանելու վերաբերյալ, հայտնում է Hayatsk.info -ն՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

Քյուհների հիմնադրամի նամակում հարգանք է հայտնվում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ինչպես նաև երկրի օրենքների ու կանոնների նկատմամբ: Նամակում ասվում է, որ նրանք տեղակացված չեն եղել այցի հետևանքների մասին:

Քյուհների հիմնադրամի նամակը սահմանված կարգով քննարկելուց հետո, որոշում է կայացվեց՝ նրա անդամների անունները անցանկալի անձանց ցուցակից հանելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջանի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները