Մոսկվան ընդառաջող քայլեր Է ակնկալում Վրաստանից ավիահաղորդակցության վերականգնման համար

14:22   15 Հոկտեմբեր 2019    201

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հոկտեմբերի 15-ին հայտարարել Է, որ ճիշտ չԷր լինի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնել առանց Թբիլիսիի ընդառաջող քայլերի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում, քանի դեռ ընդառաջող քայլեր չեն արվել մեր կողմին, ճիշտ չԷր լինի խոսել ավիահաղորդակցության վերականգման մասին»,-ասել Է նա Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Ժան-Ռենե Ֆուռնիեի հետ կայացած հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները