Բեռլինի իշխանությունները որոշել են 18 տեսարժան եւ կարեւոր օբյեկտներ պաշտպանել ահաբեկչությունից

14:30   15 Հոկտեմբեր 2019    548

Բեռլինի իշխանությունները որոշել են ամրացնել եւ ուժեղացնել 18 տուրիստական օբյեկտների պահպանությունը ի դեպս հնարավոր ահաբեկչական գործողությունների:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրել Է Berliner Morgenpost թերթը՝ վկայակոչելով քաղաքային սենատի աղբյուրներ:

Նրանք նախատեսում են որպես օրինակ վերցնել Բրայտշայդպլատց հրապարակը Շառլոտտենբուրգի շրջանում, որտեղ փակոցներ են տեղադրել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Սուրբծննդյան տոնավաճառում իրականացված ահաբեկչությունից հետո: Անվտանգության միջոցներն ուժեղացվելու են նաեւ Գումբոլդտ-Ֆորում թանգարանային համալիրի շուրջը, Ալեքսանդերպլատցում, Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Քաղաքային պատգամավոր Անդրեաս Հայզելի ներկայացուցիչը ճշտել Է, որ պլանավորվում Է պաշտպանել ոչ միայն տուրիստական եւ առավել շատ հաճախվող վայրերը, այլեւ այն օբյեկտները, որոնք քաղաքական կամ խորհրդանշական կարեւորություն ունեն:

Անվտանգության միջոցների մշակման համար արդեն աշխատանքային խումբ Է ստեղծվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները