Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն իր համար ավելի կարևոր է, քան Թուրքիա-Սիրիա սահմանը

14:54   15 Հոկտեմբեր 2019    264

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, քան Թուրքիա-Սիրիա սահմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան առաջնորդի խոսքերով՝ որոշ մարդիկ սպասում են, որ ԱՄՆ կպաշտպանի 7 հազար մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի սահմանը, որի համար պատասխանատու է Բաշար Ասադը, որին Թրամփը կոչում է «Վաշինգտոնի թշնամի»:

Թրամփն ընդգծել է, որ ավելի լավ է կենտրոնանալ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի վրա, որը Միացյալ Նահանգների մասն է կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները