Անտառային սաստիկ հրդեհներ են մոլեգնում Լիբանանում եւ Սիրիայում

15:36   15 Հոկտեմբեր 2019    392

Լիբանանի եւ Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն Է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել Է եղանակային պայմանների՝ տապի եւ քամու ուժեղանալու պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել են արաբական ԶԼՄ-ները:

Լիբանանում կրակը լեռնային անտառներ Է ճարակել ՄԵշրեֆի (մայրաքաղաք Բեյրութից հարավ) շրջանում եւ ծովամերձ մի շարք այլ գյուղերում, ինչի մասին հայտնել Է Naharnet լիբանանյան լրատվական պորտալը:

«Վերջին մի քանի տասնյակ տարվա ընթացքում Լիբանանում նման բան չի եղել»,-պորտալը մեջբերել Է երկրի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ Ռայմոն Հաթարի խոսքը: Լույս հոկտեմբերի 15-ի գիշերը տուժած մի քանի շրջաններից տարհանել են բնակիչներին:

Երեքշաբթի առավոտյան Լիբանանում կրակի դեմ պայքարին միացել Է Կիպրոսը, ինչի մասին հայտնել Է Լիբանանի ՆԳ նախարար Ռայյա ալ Հասանը:

Կիպրոսը հրդեհները մարում Է օդից՝ բռնկման օջախների վրա ջուր լցնելով Մեշրեֆի շրջանում: Երեքշաբթի առավոտյան եւս մեկ խոշոր հրդեհ Է բռնկել Մեթնի շրջանում, որը գտնվում Է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են ռազմական ուղղաթիռներ եւ քաղաքացիական պաշտպանության ուժեր:

Ինչպես հայտնել Է Ikhbariya հեռուստաալիքը, Սիրիայում բռնկման հիմնական օջախները գրանցվել են երկրի հյուսիսարեւմտյան մասի երեք նահանգում՝ Հոմսում, Տարտուսում եւ Լաթաքիայում: Հրդեհաշիջմանն օգնելու համար այնտեղ հրշեջ բրիգադներ են փոխադրվել հարավային նահանգներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները