Զանգվածային անկարգություններ Հունաստանի փախստականների ճամբարներից մեկում

16:00   15 Հոկտեմբեր 2019    306

Հունական Սամոս կղզում` փախստականների ճամբարում, մասսայական անկարգություններ են գրանցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բախումը տեղի է ունեցել սիրիացի և աֆղանցի փախստականների միջև:

Երեք մարդ սառը զենքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս 8-ի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Հաղորդվում է, որ փախստականները ծեծկռտուքի ժամանակ հրդեհել են ճամբարի կացարաններից մեկը:

Ոստիկանությունը կողմերին հանդարտեցնելու համար կիրառել է արցունքաբեր գազ: Միջադեպի վայր են ժամանել նաև հրշեջները: Ճամբարի բնակիչներին տեղափոխել են այլ տարածք, որը նույնպես գերծանրաբեռնված է:

Նշվում է, որ 650 փախստականի համար նախատեսված ճամբարում բնակվում է արդեն 5700-ից ավելի միգրանտ: Հունաստանի մյուս բոլոր ճամբարները նույնպես գերծանրաբեռնված են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները