Իսպանիայի ներգաղթյալների ճամբարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. VIDEO

16:11   15 Հոկտեմբեր 2019    304

Իսպանիայի Լեպե քաղաքի ներգաղթյալների ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի ընդգրկած տարածքը կազմում է գրեթե 4 հեկտար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Huelva Información-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի պատճառով տարածքից տարհանվել է 300 մարդ:

Հրդեհը բռնկվել է կացարաններից մեկում: Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է և ոչնչացրել է 400 շինություն: Հայտնի է, որ ներգաղթյալների այդ ճամբարում բնակվում է առնվազն 900 մարդ:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհի բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները