Պուտինի ավտոշարասյունն ԱՄԷ-ում ուղեկցել են ռուսերեն ДПС գրությամբ մեքենաները

16:21   15 Հոկտեմբեր 2019    421

Պետական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունն ուղեկցել են ռուսերեն ДПС (Ճանապարհապարեկային ծառայություն) գրությամբ ավտոմեքենաները:

Ուղևորության տեսագրությունը Twitter-ում հրապարակել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա կարծիքով՝ այս քայլով ԱՄԷ-ում մեծ հարգանք են ցուցաբերում Ռուսաստանի նախագահի նկատմամբ:

Պուտինն ԱՄԷ է ժամանել երեքշաբթի։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամեդ ալ Նահայանի հետ, համատեղ քննարկում ներդրումային նախագծերի շուրջ և հանդիպում երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Միջոցառումների մեծ մասը տեղի կունենա մամուլի համար դռնփակ պայմաններում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները