Ռուսաստանը ցանկանում է մասնատել Վրաստանը. Մեդլին Մուն

16:55   15 Հոկտեմբեր 2019    330

Լոնդոնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեդլին Մունն անդրադարձել է Վրաստանի գրավյալ տարածքներին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պարբերաբար առաջ է տանում սահմանը:

«Այս տարի ես այցելել եմ ինչպես Թբիլիսի, այնպես էլ Կիև` ցույց տալու մեր աջակցությունը իրենց եվրաատլանտյան ձգտումներին, որպեսզի անձամբ տեսնեի, թե ինչպես են դիմադրում Վրաստանն ու Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիային:

Ուղիղ երկու շաբաթ առաջ ես գտնվում էին Հարավային Օսիայի շուրջ բարձրացված վարչական բաժանարար գծի մոտ: Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, թե ինչու եմ բարոյական պարտավորություն զգում օգտվել այդ հնարավորությունից և խոսել այն մասին, թե ինչ տեսա և ինչ զգացի այնտեղ»,- ասել է Մեդլին Մունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄեդլինՄուն  


Վերնագիրի այլ պիտակները