Անգլիացին խարդախությամբ վիճակախաղով 200 միլիոն է ստացել, բայց ահա թե ինչ է տեղի ունեցել նրա հետ 10 տարի անց

17:00   15 Հոկտեմբեր 2019    363

Էդվարդ Փութմանը կեղծել է վիճակախաղի տոմսը և շահումով անշարժ գույք ձեռք բերել աշխարհի տարբեր վայրերում:

Այժմ այդ կարողությունը պատկանում է նրա կնոջը:

2019-ի հոկտեմբերին անգլիացի Էդվարդ Փութմանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ վիճակախաղի տոմսը կեղծելու համար, որով նա 2009-ին ջեք փոթ է շահել 2,5 միլիոն ֆունտի չափով: Դատարանը նրա ամբողջ ունեցվածքը բռնագանձելու որոշում է կայացրել, բայց դա այնքան էլ հեշտ չի լինի. այժմ Փութմանի ամբողջ ունեցվածքը պատկանում է նրա կնոջը, հայտնում է The Sun-ը:

Փութմանի սիրելին՝ 64-ամյա Լիտա Սթիվենսը, նրա ձերբակալությունից հետո մեծ կարողության տեր է դարձել: Ընտանիքի մտերիմների խոսքերով, Սթիվենսն այն քչերից էր, ում Փութմանն իսկապես վստահում էր: Այդ իսկ պատճառով նա բազմաթիվ զարդեր էր գնել նրա համար և Լիտայի հաշվին 465 հազար ֆունտ փոխանցել՝ նրա տան ֆիկտիվ գնման համար: Բացի այդ, զույգին հաջողվել է անշարժ գույք ձեռք բերել Մեծ Լոնդոնում, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում և Մալթա կղզում:

Որոշ տվյալներով, Սթիվենսի ակտիվների արժեքը մոտ մեկ միլիոն ֆունտ է: Սթիվենսի ծանոթների խոսքերով, Լիտան սիրում էր Փութմանին՝ չնայած նրա մութ անցյալին. տղամարդը 1991-ին բռնաբարել էր 17-ամյա մի աղջկա, որը գտնվում էր հղիության երրորդ ամսում, իսկ 2012-ին դատապարտվել էր խարդախության համար:

Լիտա Սթիվենսի ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկատվության համաձայն, նա այժմ որևէ մեկի հետ հարաբերությունների մեջ չէ, սակայն The Sun-ի աղբյուրները պնդում են, որ իրականում նա չի խզել կապը Փութմանի հետ և միշտ կլինի նրա կողքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները