Սիրիական Մանբիջում թուրք զինվորական է զոհվել, կան վիրավորներ

17:24   15 Հոկտեմբեր 2019    398

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սիրիական Մանբիջ քաղաքում սիրիական կողմի ականանետային և հրետանային կրակի հետևանքով թուրքական կողմն ունի 1 զոհ և 8 վիրավոր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհված լեյտենանտ Չելեբի Բոզբըյըքի ընտանիքին:

Հաղորդվում է նաև, որ թուրքական կողմը հայտնաբերել է, թե որ կողմից է բացվել կրակը և «չեզոքացրել է առնվազն 15 ահաբեկչի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները