Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը գողացել են Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից. CBS

17:36   15 Հոկտեմբեր 2019    374

Իսպանացի սյուռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարվեստական պատկերասրահից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը:

Պատկերասրահի աշխատակից Ռաշադ Հոփքինսի խոսքով, որը պատահարի ժամանակ մենակ է եղել այնտեղ, ինքը մի պահ դեմքը շրջել է պատկերասրահի առաջնամասում տեղադրված Դալիի աշխատանքից, իսկ երբ հետ է շրջվել, այն արդեն տեղում չի եղել: Պատկերասրահի դիմաց տեղադրված տեսախցիկների գրանցումներում երեւում է մի մարդ, որը փախչում է՝ փորագրությունը ձեռքին:

Ինչպես նշում է CBS-ը, «Այրվող ընձուղտը» 1966 թվականի հազվագյուտ փորագրություն է: Դրա արժեքը գնահատվում Է 20 հազար դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՍալվադորԴալի  


Վերնագիրի այլ պիտակները