Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը. Եղիսաբեթ Երկրորդ

18:12   15 Հոկտեմբեր 2019    300

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը՝ արդար միգրացիոն համակարգ ստեղծելու համար:

Այդ մասին հայտարարել էՄիացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Հոկտեմբերի 14-ին թագուհին խորհրդարանի նոր նստաշրջանի բացման պաշտոնական արարողությանը հանդես է եկել գահաճառով, որում ներկայացրել է կառավարության գերակայություններն առաջիկա տարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իմ կառավարությունը նոր օրենսդրություն կներկայացնի միգրացիայի մասին, որը արդար, ժամանակակից եւ գլոբալ պահանջներին համապատասխանող միգրացիոն համակարգի հիմք կդնի»,-ասել է միապետը:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ կառավարությունը կկատարի այնպիսի պայմաններ ստեղծելու խոստումը, որոնց դեպքում ԵՄ-ի քաղաքացիները կարողանային անարգել ապրել Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ միգրացիոն օրենսդրությունը խստացնելու մտադրության մասին հայտարարել են վարչապետներ Թերեզա Մեյը եւ Բորիս Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները