Հայտարարվել են տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

18:51   15 Հոկտեմբեր 2019    341

Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսության գծով 2019 թվականին մրցանակն ստացել են տնտեսագետներ Աբիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն եւ Մայքլ Քրեմերը։

«Մրցանակը շնորհվում է գլոբալ աղքատության դեմ պայքարում ներդրված ջանքերի համար»,-հայրարարել է Նոբելյան կոմիտեն իր որոշման մեջ: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսության գծով մրցանակը հիմնվել է Շվեդիայի Պետբանկի կողմից 1968 թվականին: Այն ներառված չէ հինգ հիմնական մրցանակների թվում, որոնք Նոբելի կողմից նշված են 1895 թվականի կտակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մրցանակն ամեն տարի հանձնում է Գիտությունների թագավորական ակադեմիան, դրա գումարը, ինչպես եւ մնացած մրցանակների գումարը, կազմում է 9 մլն շվեդական կրոն (մոտավորապես 900 հազար դոլար): Տնտեսության գծով մրցանակը, մնացած պարգեւների հետ միասին, հանձնվում է Ստոկհոլմում, դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից ֆրանսուհի Էսթեր Դյուֆլոն դարձել է այդ հեղինակավոր պարգեւին արժանացած երկրորդ կինը: Առաջին 2009 թվականին դարձել ամերիկուհի Էլինոր Օսթրոմը՝ տնտեսական կառավարման իր վերլուծության համար: Նա ցույց է տվել, որ ընդհանուր սեփականությունը, այդ թվում՝ ռեսուրսները, կարող են արդյունավետ կառավարվել մարդկանց խմբերի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոբելյան-մրցանակ  


Վերնագիրի այլ պիտակները