ԵՄ-ն քննարկում է Brexit-ի հարցով արտահերթ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը. BBC

20:52   15 Հոկտեմբեր 2019    225

Եվրամիությունը հոկտեմբերի վերջին կարող է արտահերթ գագաթնաժողով հրավիրել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով:

Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոկորպորացիան: «Brexit-ի վերաբերյալ նոր գագաթնաժողով անցկացնելու մասին լուրերը վերսկսվել են, հնարավոր է, որ այն տեղի կունենա այս ամսվա վերջին (հոկտեմբեր)»,- հայտնել է BBC-ի աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա հոկտեմբերի 17-18-ը Բրյուսելում, ԵՄ-ն կարող է Բրիտանիայի և ԵՄ-ի միջև բանակցային գործընթացում մեծ առաջընթացի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ՝ ընդգծելով բանակցայի գործընթացին ուղղված շարունակական ջանքերի կարևորության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջիկա հանդիպման ընթացքում մասնակիցները, հավանաբար, կքննարկեն Սիրիայում Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ երեկ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը հանդես էր եկել միապետական ճառով, որի ժամանակ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ը կիրականացնի հոկտեմբերի 31-ին և մտադիր է Եվրամիության հետ գործընկերության նոր սխեմա մշակել, որը կամրապնդի բրիտանական տնտեսության կայունությունը:

«Իմ կառավարությունը մտադիր է Եվրամիությունից դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին»,- հայտնել էր Էլիզաբեթ 2-րդը և հավելել, որ իր նախարարները Եվրամիության հետ գործընկերության նոր սխեմա կմշակեն, որը կամրապնդի բրիտանական տնտեսության կայունությունը:

Brexit-ի գործընթացն այս պահին փակուղի է մտել: Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գա մինչև հոկտեմբերի 31-ը: Երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ ներկայիս տեսքով համաձայնագրին, բայց նաև կտրականապես դեմ է առանց համաձայնագրի Brexit-ի գործընթացին: ԵՄ-ն հրաժարվում է վերսկսել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Ջոնսոնը վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է նրան, որ բանակցությունները ԵՄ-ի հետ շարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները