Հրվ. Կորեայի իշխանությունները շուրջ 2 մլրդ դոլար կծախսեն ապագայի ավտոմեքենաների արտադրության համար

21:25   15 Հոկտեմբեր 2019    268

Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են 1.8 մլրդ դոլար ներդնել ինքնագնաց ավտոմեքենաների և ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրության զարգացման գործում:

Yonhap գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի նախագահ Մուն Չժե Ինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարավկորեացի առաջնորդը ելույթ է ունեցել Hyundai-ի հետազոտական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ, որտեղ ներկայացրել է ապագայի մեքենաշինության իր տեսլականը և առաջադեմ մեքենաների զարգացման գործում առաջնության հասնելուն ուղղված ծրագրերը:

Մուն Չժե Ինն ընդգծել է, եր երկիրն արդեն ապացուցել է վարպետությունը էլեկտրամեքենաների և ջրածնային վառելիքով աշխատող մեքենաների արտադրության հարցում: Նախագահը որպես օրինակ նշել է Շվեյցարիային ջրածնով աշխատող 1600 բեռնատար մատակարարելու պայմանագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները