Բրիտանուհին նիհարել է 50 կգ-ով՝ իր երազած հարսանյաց զգեստը հագնելու համար

22:25   15 Հոկտեմբեր 2019    225

Անգլիական Նյուքասլ քաղաքում բնակվող 32-ամյա Ջեմմա Դոբինգը 110 կգ էր կշռում, ինչի պատճառով դժվարանում էր հարսանյաց զգեստ գտնել իր համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նրա հավանած զգեստներից յուրաքանչյուրը փոքր էր լինում իր համար: Դա պատճառ է դարձել, որ նա իր առաջ նպատակ դնի. հագնել իր երազանքի զգեստը: 2018-ի հոկտեմբերից պատրաստվելով հարսանիքին՝ այս տարվա օգոստոսին նա նոր-նոր կարողացել է հագնել իր ընտրած զգեստը: Իսկ դրա համար ստիպված է եղել նիհարել 50 կգ-ով:

«Դա մեծ ձեռքբերում է: Ես այնքան երջանիկ էի: Երբ գնեցի զգեստը, այն ինձ համար շատ փոքր էր: Զգեստը 14 համարի էր, իսկ ես 22 համարի հագուստ էի հագնում»,- հիշում է Ջեմման:

Ջեմման ամուսնացել է իր քաղաքացիական ամուսնու հետ: Իրենց 7 տարվա հարաբերությունների արդյունքում զույգը հասցրել է որդի ունենալ: Կենտրոնանալով երեխայի խնամքի վրա՝ բրիտանուհին մոռացել էր սեփական սննդակարգին հետևելու մասին:

Երբ Ջեմման խորանին է մոտեցել, հարսանիքի հյուրերը դժվարությամբ են ճանաչել նրան, իսկ փեսացուն այնքան էր հուզվել, որ չի կարողացել զսպել արդյունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները