NASA-ի գիտնականը հայտարարել է, որ Մարսի վրա կյանք է հայտնաբերել դեռ 70-ականներին

22:55   15 Հոկտեմբեր 2019    370

NASA-ի նախկին գիտնական Գիլբերտ Լևինը հայտարարել է, որ Մարսի վրա կյանքի էությունը հայտնաբերվել է դեռևս անցած դարի 70-ականներին:

Ուսումնասիրության ընթացքում Մարսի հողանմուշներում սննդատարրեր են տեղադրվել: Եթե հողում կյանք գոյություն ունենար, ապա կսպառեր սնունդը և կարտազատեր նյութափոխանակության հետևանքով առաջացած գազանման հետքեր, որոնք այնուհետև կֆիքսվեին ռադիոակտիվ մոնիտորների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, Լևինը նշել է, որ հայտնաբերվել է նյութ, որը կյանքի իմիտացիա է, բայց ոչ կյանքը:

«Կա՞ն ապացույցներ Մարսի վրա կյանքի հնարավորության դեմ: Զարմանալի փաստ է, որ չկա ոչ մեկը»,- հավելել է գիտնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները