Փենսն ու Պոմպեոն մեկնում են Թուրքիա

09:48   16 Հոկտեմբեր 2019    334

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը և Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հեկտեմբերի 16-ին կմեկնեն Թուրքիա՝ Սիրիայի հյուսիս-արևելքում ահաբեկիչների և թուրք զինվորականների միջև կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մայքլ Փենսը մեծ ուղևորության է պատրաստվում, նա կմեկնի վաղը, մենք մեծ պատվիրակություն են գործուղում, որը կգլխավորեն Փենսն ու Պոմպենոն»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Նա նշել է, որ Թուրքիայում Փենսը փորձելու է հասնել կողմերի միջև հրադադարի անհապաղ հաստատման, նաև քննարկելու է կոնֆլիկտը բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փենս   Պոմպեո   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները