Բրիտանացի ձեռնարկատերերը Ջոնսոնից պահանջել են Brexit-ն իրականացնել հոկտեմբերի 31-ին

10:49   16 Հոկտեմբեր 2019    382

Բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտնել Է The Daily Telegraph թերթը, որը քաղվածքներ Է հրապարակել Բրիտանացի ձեռնարկատերերի միավորման նամակից, որն ստորագրել են 290 գործարարներ:

Գործարար շրջանների ներկայացուցիչները Ջոնսոնից պահանջել են երաշխավորել Brexit-ը նշված ժամկետում:

«Երկարացումը կբերի մեր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջնական խախտման: Պահպանողական բրենդը կարատավորվի ընդմիշտ, եւ թափ առնող Brexit կուսակցությունը կպայքարի երկրում յուրաքանչյուր տեղի համար: Արդյունքը կդառնա առկախված խորհրդարանը՝ Brexit-ի հետագա ձգձգմամբ եւ Էլ ավերիչ անորոշությամբ: Մեծ Բրիտանիան քանիցս փոխզիջման Է գնացել ավելի քան երկու տարվա ընթացքում:

Եթե ԵՄ-ն մերժի վարչապետի վերջին առաջարկությունը, նա պետք Է անհապաղ դադարեցնի բանակցություններն ու հեռանա»,-ասված Է նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները