ԱՄՆ-ը կիբեռգրոհ Է իրականացրել Իրանի դեմ. Reuters

10:56   16 Հոկտեմբեր 2019    425

ԱՄՆ-ը կիբեռտարածությունում գաղտնի գործողություն Է իրականացրել Իրանի դեմ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած Է Թեհրանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի՝ անունները չնշված պաշտոնյաների:

Գործակալության զրուցակիցների ասելով՝ գործողությունը կատարվել Է սեպտեմբերի վերջին եւ ուղղված Է եղել «քարոզչության» տարածման Թեհրանի հնարավորությունների դեմ:

Աղբյուրներից մեկը հայտնել Է, որ գրոհը «ֆիզիկապես ազդել Է» սարքավորումների վրա, սակայն ավելի մանրամասն տվյալներ նա չի բերել:

Պենտագոնը հրաժարվել Է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից կիբեռգրոհի վերաբերյալ տեղեկատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները