Եղիսաբեթ 2-րդ թագուհին խախտել է ավանդույթը․ թագը այլեւս ծանր է թագուհու համար

11:04   16 Հոկտեմբեր 2019    292

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը խախտել է ավանդույթն ու առաջին անգամ պառլամենտի բացման արարողության ժամանակ չի հագել բրիտանական կայսրության թագը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Sun-ը։ 1,3 կիլոգրամանոց թագը այլեւս չափազանց ծանր է համարվում 93-ամյա թագուհու համար։

Թագը բերվել է պառլամենտ որպես թագավորական իշխանության սիմվոլ։ Նա կրել է նաեւ մյուս ատրիբուտները, որոնք հատուկ են բրիտանական միապետներին, սակայն թագը չի հագել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եղիսաբեթ2  


Վերնագիրի այլ պիտակները