«Էրդողանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մինչև հոկտեմբերի վերջ». Պեսկով

11:19   16 Հոկտեմբեր 2019    417

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև հոկտեմբերի վերջ կարող է այցելել Ռուսաստան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են Սիրիայում իրավիճակը և Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Հեռախոսազրույցի վերջում Պուտինն Էրդողանին հրավիրել է Ռուսաստան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները