Կալիֆոռնիայում նավթապահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել

11:46   16 Հոկտեմբեր 2019    281

Երեքշաբթի մեծ հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի նավթապահեստարանում։

Ինչպես տեղեկացրել է Fox հեռուստաընկերության տեղի մասնաճյուղը, հրշիջման աշխատանքներին մասնակցում է մոտ 200 հրշեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բռնկումը տեղի է ունեցել NuStar Energy ընկերության նավթապահեստարանում, որը գտնվում է Քրոքեթ բնակավայրում։ Տեղի հրշեջ վարչությունում հաստատել են, որ այրվել է երեք պահեստարան։ Միեւնույն ժամանակ, ըստ որոշ տվյալների՝ դրանցում ոչ թե նավթ է, այլ էթանոլ։

Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան։ Իշխանությունները մերձակա շրջաններում ապրողներին խորհուրդ են տվել դուրս չգալ փողոցներ, ինչպես նաեւ ամուր փակել բոլոր դռներն ու պատուհանները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները