Ինդոնեզիայում 27 անձ է ձերբակալվել. VIDEO

12:14   16 Հոկտեմբեր 2019    339

Ինդոնեզիայի իրավապահ մարմիններն ավելի քան 27 անձի են ձերբակալել, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողությունների պլանավորման, ինչպես նաև նախորդ շաբաթ քաղաքականության, օրենքի և անվտանգության հարցերով նախարար Վիրանտոյի դեմ իրականացված հարձակման համար, որի հետևանքով նախարարը դանակի երկու հարված էր ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ազգային ոստիկանության տվյալներով` իրավապահ մարմիններին հաջողվել է Ճավա կղզու քաղաքներում պլանավորված մի շարք ահաբեկչական հարձակումներ կանխել, այդ թվում հարձակումներ` մահապարտների մասնակցությամբ:

Ըստ ոստիկանության տվյալների` պլանավորած ահաբեկչական հարձակումների ետևում ենթադրաբար կանգնած են «Ջեմաա Անշարութ Դաուլա» խմբավորման զինյալները, որոնց անունները կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Պարբերականի տվյալներով` ահաբեկիչները ռումբերը պատրաստել են ոչ միայն պայթյունավտանգ, այլ նաև թունավոր նյութերով, ինչը կարող էր մեծաթիվ մարդկանց մահվան պատճառ դառնալ:

«Ռումբերը պատրաստվել են մահապարտ ահաբեկիչների համար, սակայն դրանք տարբերվում են սովորական ռումբերից (որոնք սովորաբար օգտագործվում են ահաբեկչական խմբավորման կողմից)»,- ասել է Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Դեդի Պրասետիոն:

Պրասետիոն հավելել է, որ ապացույցներ դեռևս չկան առ այն, որ երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի` հոկտեմբերի 20-ին նախատեսված երդմնակալության արարողության ժամանակ նշված խմբավորման կողմից ահաբեկչական գործողություն է պլանավորված:

Նախարարի վրա հարձակումից հետո Ջակարտայում և Ինդոնեզիայի այլ քաղաքներում խստացվել է կառավարական շենքերի անվտանգությունը և պետական կառույցների ղեկավարների անձնական թիկնազորի աշխատանքը: Երկրի նախագահն իրավապահ մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետներում հետաքննել նախարարի վրա հարձակման գործը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները