Հոնկոնգի ղեկավարը չկարողացավ ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին եւ լքեց դահլիճը

12:23   16 Հոկտեմբեր 2019    318

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հարկադրված Էր ընդհատել տարեկան ուղերձն օրենսդիր ժողովին այն բանի պատճառով, որ ընդդիմադիր խմբակցություններն սկսել են գոռգոռալ եւ ընդհատել նրան:

Դրանից հետո Լեմի վարչակազմում որոշել են, որ ուղերձի ընթերցումը տեսագրությամբ կցուցադրվի հեռուստատեսությամբ, տեղեկացնում Է Hayatsk.info-ն՝ հղում անելով BBC-ին:

Լեմի տարեկան ուղերձը՝ երրորդը նրա կարիերայում, ընդհատել են ընդդիմադիր վեց պատգամավորներ: Նրանք քաղաքի ղեկավարից պահանջում Էին արտահայտվել ցուցարարների հինգ պահանջների շուրջ:

Այդ պահանջներն են՝ Չինաստան արտահանձնման մասին օրինագծի հետկանչը, ձերբակալված բոլոր ընդդիմադիրների ազատումը եւ բողոքների իրավաբանական վերաորակավորումը, որոնք կառավարությունը համարում Է զանգվածային անկարգություններ: Նաեւ ընդդիմությունը պահանջում Է ոստիկանության գործելակերպի անկախ հետաքննություն եւ ընտրական համակարգի բարեփոխում:

Երբ Լեմն սկսել Է խոսել, նրա թիկունքում հայտնվել Է «Հինգ պահանջ, ոչ պակաս» կարգախոսը. ընդդիմադիր օրենսդիրները այն պրոյեկցել են պատի վրա: Մի քանի պատգամավորների դուրս են բերել դահլիճից, բայց երբ Լեմը փորձել Է վերսկսել ելույթը, նրան դարձյալ սկսել են ընդհատել:

Լեմը հարկադրված Է եղել ընդհատել ելույթը եւ դուրս գալ դահլիճից:

Հոկտեմբերի 16-ին Հոնկոնգի խորհրդարանն առաջին անգամ Է հավաքվել այն բանից հետո, երբ հուլիսին ցուցարարները գրոհով գրավեցին այն:

Հոնկոնգում զանգվածային ելույթներն սկսվել են հունիսին: Դրանք ուղղված են օրենքի ուղղումների վերաբերյալ այն առաջարկությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտային հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին արտաքսել Չինաստանի մայրցամաքային մաս: Ավելի ուշ այդ ելույթները վերաճել են անկարգությունների ու ավերումների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները