Եթե Թրամփն ընտրվի, ՆԱՏՕ-ն կկազմաքանդվի․ Բայդենն ահազանգում է

12:34   16 Հոկտեմբեր 2019    430

2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ ամենահավանական դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ եթե հանրապետական Դոնալդ Թրամփը վերընտրվի որպես ԱՄՆ նախագահ, ապա ՆԱՏՕ-ն առաջիկայում կկազմաքանդվի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս հայտարարությունը կարելի է դասել նախընտրական քաղաքական հայտարարությունների շարքին, սակայն նման շահարկումների առիթը տվել է հենց ինքը՝ Թրամփը։ Հանդես գալով գլոբալիզմի քննադատության հիմքերից՝ Թրամփը չի խուսափել նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներին քննադատելուց։ ԱՄՆ նախագահը բազմիցս շեշտել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները պետք է ավելացնեն իրենց ռազմական ծախսերը, այլապես ստացվում է, որ նրանք պաշտպանվում են ԱՄՆ ռազմական բյուջեի հաշվին։

Դրանից բացի, Թրամփի հակագլոբալիստական դիրքորոշման մասին փաստում է նաև նրա վերջին գրառումներից մեկը, որով նա հայտարարում էր, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի պաշտպանությունն ավելի կարևոր է, քան Սիրիայի և Թուրքիայի սահմանին ամերիկյան զորք պահելը։ Մինչ այդ, ԱՄՆ նախագահները նման կտրուկ հայտարարություններով հանդես չեն եկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները