Դավիթ Յանն ընդգրկվել է Forbes Russia-ի տնօրենների խորհրդի կազմում

13:45   16 Հոկտեմբեր 2019    175

Ծրագրային ապահովում արտադրող ABBYY ռուսական հայտնի ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, հայազգի գործարար Դավիթ Յանն ընդգրկվել է Forbes Russia պարբերականի տնօրենների խորհրդի կազմում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոր պաշտոնում նա կզբաղվի պարբերականի թվային ձևափոխությամբ: «Ժամանակակից լրատվամիջոցները փոփոխվում են թվային դարաշրջանի պահանջներին համապատասխան. տեղեկության հաղորդման նոր ալիքներ են հայտնվում, բովանդակության ներկայացման նոր մոդել:

Ուրախ եմ ընդունել Forbes-ի՝ տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը, որպեսզի մասնակցեմ նոր նախագծերի և ձևաչափերի մշակմանը, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք այնքան կարևոր են իսկապես հաջողակ բիզնեսի համար»,- ասել է գործարարը:

Պարբերականի սեփականատեր և տնօրենների խորհրդի անդամ Մագոմեդ Մուսաևն, իր հերթին, երախտագիտություն է հայտնել գործարարին առաջարկն ընդունելու համար՝ վստահություն հայտնելով, որ «գլոբալ ձեռնարկատիրոջ նրա հաջող փորձը հզոր խթան կդառնա պարբերականի զարգացման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները