Աշխարհում «Էբոլա» տենդի նոր բռնկումներ են սպասվում

12:56   16 Հոկտեմբեր 2019    274

Բնակլիմայական ճգնաժամն ավելացնում է «Էբոլա» տենդի նոր բռնկումների հավանականությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հոդված է հրապարակվել Nature Communications ամսագրի հետազոտության մեջ: Բնակլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ «Էբոլա»-ի տարածումը հասնի այնպիսի շրջաններ, որտեղ մինչ այդ չի եղել:

Գիտնականների հաշվարկներով՝ կլիմայական գլոբալ փոփոխությունների հետևանքով կավելանա նաև տենդի տարածման արագությունը: Վիրուսը կենդանուց մարդուն կարող է փոխանցվել մոտ 3 անգամ արագ, քան հիմա:

Հատկապես մտահոգիչ են գիտնականների համար Աֆրիկայի այն հատվածները, որտեղ մինչ այժմ «Էբոլա»-ի բռնկումներ չեն նկատվել: Աֆրիկան կլիմայի փոփոխության ցանկացած սցենարում համարվում է ամենավտանգավոր տարածքը: Իսկ Աֆրիկայից հիվանդությունը կտարածվի աշխարհով մեկ: Դրան նպաստող գործոններից հիմնականն ինտենսիվ ավիահաղորդակցությունն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էբոլա  


Վերնագիրի այլ պիտակները