Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին սերիալ կնկարահանեն

13:22   16 Հոկտեմբեր 2019    243

Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի մասին կարճ, 6 մասից բաղկացած խաղարկային սերիալ կնկարահանեն:

Ինչպես հայտնում է Variety-ն, նախագծի իրականացմամբ կզբաղվեն Pathe և Vendôme կինոստուդիաները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆիլմի հիմքում ընկած կլինի New York Times-ի լրագրողների հետաքննությունը, որոնք կմասնակցեն սցենարի պատրաստման աշխատանքներին:

Սերիալը, որը դեռևս անվանում չի ստացել, կներկայացնի 2019-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ տաճարի ձեղնահարկում հրդեհի առաջին օջախի հայտնաբերման պահից: Ժապավենը կցուցադրի ոստիկանների և հրշեջների աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները