ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են եկել Թրամփի իմպիչմենթի օգտին

13:13   16 Հոկտեմբեր 2019    219

ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են գալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի օգտին:

«Իմպիչմենթը թույլ կտա երաշխավորել, որ այդ մարդը չի կարողանա մեկը մյուսի հետեւից խախտել օրենքները»,- ասել Է Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը՝ խոսելով Թրամփի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը վստահություն Է հայտնել, որ ԱՄՆ-ի գործող ղեկավարը «ամենակոռումպացված նախագահն Է երկրի պատմության մեջ» եւ պետության ղեկավարի պաշտոնից օվտվել Է «անձնական հարստացման» համար:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել Է, որ ամերիկացի օրենսդիրները «չունեն այլ ընտրություն», քան իմպիչմենթի գործընթացը շարունակելը: Նա նույնպես Թրամփին համարել Է «ամենակոռումպացված» ղեկավարը ԱՄՆ-ի պատմության մեջ:

Ուորենը, Սանդերսը եւ Բայդենը, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, ներկայում առավել մեծ շանսերն ունեն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու Դեմոկրատական կուսակցությունից: Բանավեճերի մյուս մասնակիցները նույնպես պաշտպանել են նրանց դիրքորոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները