ABBYY-ի հիմնադիրն ընդգրկվել է Forbes Russia-ի տնօրենների խորհրդի կազմում

14:07   16 Հոկտեմբեր 2019    219

ABBYY ընկերության հիմնադիր Դավիդ Յանն ընդգրկվել է Forbes Russia-ի տնօրենների խորհրդի կազմում և իր նոր պաշտոնում կզբաղվի պարբերականի թվայնացմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է պարբերականի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Դմիտրի Օզմանը:

Դավիդ Յանը հայտարարել է, որ Forbes-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը գոհացրել է իրեն: «Ժամանակակից մեդիան փոխվում է թվային դարաշրջանի պահանջներին համապատասխան. հայտնվում են լուրերը հաղորդելու նոր ալիքներ, տվյալների մշակման և վիզուալացման եղանակներ, կոնտենտի մատուցման մոդելներ:

Ես ուրախ եմ ընդունելու Forbes-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը՝ նոր նախագծերի և ձևաչափերի մշակմանը մասնակցելու համար, ներառյալ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, որոնք այնքան կարևոր են իսկապես հաջող բիզնեսի համար»,- նրա խոսքերը մեջբերում է Forbes Russia-ի մամուլի ծառայությունը:

Դավիդ Յանն այդ պաշտոնում փոխարինել է Forbes Russia-ի թվային վերափոխման համար պատասխանատու Արմանջան Բայթասովին: Forbes Russia-ի տնօրենների խորհրդի նախագահն է Mail.ru Group-ի տնօրենների խորհրդի համահիմնադիր և նախագահ Դմիտրի Գրիշինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ForbesRussia  


Վերնագիրի այլ պիտակները