Կիևի 22-ամյա բնակչի տանը 7 միլիոն կեղծ ուկրաինական գրիվնա է հայտնաբերվել

14:15   16 Հոկտեմբեր 2019    344

Կիևում արժութային խարդախության կասկածանքով ձերբակալվել է քաղաքի 22-ամյա մի բնակիչ:

Նա փորձել է ԱՄՆ դոլար գնել` կայքում հայտարարություն տարածելու միջոցով:

Խուզարկության արդյունքում երիտասարդի տանը 7 միլիոն ուկրաինական կեղծ գրիվնա է հայտնաբերվել, գրում է korrespondent.net-ը` հղում անելով դատախազության մայրաքաղաքային կառույցի հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երիտասարդն արտարժույթի գնման վերաբերյալ կայքերից մեկում հայտարարություն է տեղադրել, ինչին արձագանքել է տուժողը:

Կասկածյալի ավտոմեքենայում կայացած հանդիպման ժամանակ, երբ տուժողը փորձել է փոխանակել իր 15 հազար ԱՄՆ դոլարը գրիվնայի հետ, նկատել է, որ ուկրաինական թղթադրամները կեղծ են: Արդյունքում` փոխանակումը տեղի չի ունեցել, իսկ չարագործը շուտով ձերբակալվել է:

Խուզարկության արդյունքում իրավապահ մարմինները կասկածյալի տանը 8 միլիոն ուկրաինական կեղծ գրիվնա և կեղծ թղթադրամներ պատրաստող սարք են հայտնաբերել:

Գործի քննությունը շարունակվում է: Իրավապահ մարմինները փորձում են գտնել խարդախության հնարավոր այլ մասնակիցների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիև  


Վերնագիրի այլ պիտակները