Իրանի նախագահի եղբորը բանտ են տեղափոխել պատիժը կրելու համար. IRIB

14:25   16 Հոկտեմբեր 2019    289

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի հնգամյա պատժաժամկետը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:

«Հոսեյն Ֆերեյդունն այսօր տեղափոխվել Է «Էվին» բանտ՝ կրելու հնգամյա պատժաժամկետը»,-ասված Է IRIB-ի հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի սկզբին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին հայտնել Էր, որ Հասան Ռոհանիի եղբայրը հինգ տարվա բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի՝ կաշառք ստանալու համար: Բացի բանտային պատժաժամկետից, նա պետք Է վճարի խոշոր դրական տուգանք:

ISNA գործթակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ Ֆերեյդունը ձերբակալվել Է 2017 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները