Ա. Միացյալ Էմիրությունները սննդամթերքի մակնշման նոր «լուսանշանային» համակարգ կկիրառի

14:46   16 Հոկտեմբեր 2019    560

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մոտ ժամանակներս կգործարկի սննդամթերքի մակնշման նոր համակարգ, որը գնորդներին կօգնի ավելի լավ կողմնորոշվել գնվող մթերքների օգտակարության հարցում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ԱՄԷ-ի պարենային անվտանգության հարցերի նախարար Մարիամ ալ Մհեյրին:

«Այժմ մենք քաղաքականություն ենք մշակել սննդամթերքի մակնշման բնագավառում, եւ այն արժանացել Է նախարարների կաբինետի հավանությանը: Սկզբունքորեն այն հիմնված Է լուսանշանի համակարգի վրա. կարմիր, նարնջագույն կամ կանաչ Է ցույց տալիս ըստ կոնկրետ մթերքի մեջ շաքարի, աղի եւ վնասակար ճարպերի քանակության: Դա սպառողներին հնարավորություն Է ընձեռում ավելի լավ ընտրություն կատարել»,-հայտարարել Է նա:

Մակնշման նոր համակարգը հավասար հիմունքներով կիրառվելու Է ինչպես տեղական, այնպես Էլ ներմուծված մթերքների համար, հավելել Է ալ Մհեյրին: Նախարարի խոսքով՝ ԱՄԷ-ն ձգտում Է մինչեւ 2021 թվականը հասնել 15 տոկոսով անառողջ սննդի օգտագործման նվազեցման:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները