Փարիզում աճուրդի կդրվի 364 կիլոգրամ քաշով երկնաքար

14:55   16 Հոկտեմբեր 2019    279

Երկրի վրա ընկած տիեզերական օբյեկտների՝ Ֆրանսիայում խոշորագույն հավաքածուն կդրվի աճուրդի, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Փարիզում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Lucien աճուրդների տան կայքում, որը հանդես Է գալիս որպես վաճառքի կազմակերպիչ:

Առաջիկա աճուրդի գլխավոր ցուցանմուշը կդառնա Մոն Դյե երկնաքարը, որը կշռում Է 364 կիլոգրամ: 19-րդ դարի վերջին երկրի վրա ընկած երկնաքարը ներկայում մեծությամբ երրորդն Է, որը գտել են Ֆրանսիայի տարածքում: Փորձագետների գնահատումների համաձայն, այս տիեզերական օբյեկտի արժեքը կազմում Է 80 հազարից մինչեւ 120 հազար եվրո:

Մյուս լոտը կդառնա 157 կիլոգրամ քաշով լուսնային երկնաքարի բեկորը, որը ֆերմերների կողմից 1968 թվականին հայտնաբերվել Է Օբ հյուսիսարեւելյան դեպարտամենտում: Դրա գնահատման արժեքը կազմում Է 30 հազարից մինչեւ 50 հազար եվրո:

Նաեւ աճուրդում կցուցադրվեն NASA-ի լուսանկարները, Le Parisien եւ France Soir թերթերի՝ Apollo 11-ի առաքելությանը նվիրված համարները, Լուսնի պատկերով ծրարներ: Աճուրդից առաջ բոլոր լոտերը երկու օր կցուցադրվեն «Դրուո» հյուրանոցում:

Ինչպես նշել են Lucien-ում, աճուրդները կդառնան այն միջոցառումների բաղկացուցիչ մասը, որոնք նվիրված են Լուսնի վրա մարդու իջնելու 50-ամյակին: Apollo 11 տիեզերանավի իջեցվող ապարատը Երկրի արբանյակի վրա վայրԷջք Է կատարել 1969 թվականի հուլիսի 20-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները